Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար

Ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար
30.08.2024 | 21:06

Թվում էր՝ գոնե այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են դելիմիտացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, երկու մայրաքաղաքներից հնչելու են պոզիտիվ հայտարարություններ:

Բայց պաշտոնական Երևանը նույնիսկ համաձայնեցված կանոնակարգը չհրապարակեց՝ խոստանալով դա անել միայն երկուշաբթի: Դա արդեն կասկածներ է ծնում, որ Փաշինյանը «հպարտանալու» առիթ, թերևս, չունի:

Իսկ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հասկացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի: «Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Նոր սպառազինություն է գնում, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն կնքել ու դրա պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է նա:

Սպասենք, տեսնենք՝ ի՞նչ նոր քարոզչական նարատիվ է վաղը հորինելու Փաշինյանը՝ հասարակության «գլուխն արդուկելու» համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4351

Մեկնաբանություններ