«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               

Իրենք որ դեռ իշխանության են՝ դա ինքնին դավադրություն է

Իրենք որ դեռ իշխանության են՝ դա ինքնին դավադրություն է
09.12.2024 | 11:51

2018-ից էս կողմ երբեք չեմ հիացել սրանց կազմակերպած տարատեսակ ու հատկապես ամանորյա շոուներով, ոչ էլ, առավել ևս, մասնակից եմ եղել դրանց։ Հա, էրեխեքին էլ չեմ տարել, որ հետո արդարանայի, ասեի՝ դե էրեխա են, տոն ա։

Պատերազմից հետո առավել ևս. ես ամեն տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում եմ լինում ու սրանց կազմակերպած ամեն սենց տոնական տաշի-տուշի վիճակի մեջ ակամայից դավադրություն եմ տեսնում. ամեն բան մոռացության մատնելու և ուրանալու դավադրություն։

Որովհետև մարդկային ու բարոյական ոչ մի կոդեքսի մեջ չեն տեղավորվում էսքան արհավիրքի ֆոնին սենց տժժոցները, սենց ապատիան։ Էլի տոնեն, բայց սե՞նց ցոփ ու շվայտ։ Մենակ քաղաքապետարանը 550 միլիոն դրամ (1,4 միլիոն դոլար) է հատկացրել Հանրապետության հրապարակի, դրան հարակից փողոցների ամանորյա ձևավորման և լուսավորության համար... Ում ու ինչի համար է սա արվում։ Կարծում եք՝ ձեր էրեխեքի տոնական տրամադրության մասի՞ն են մտածում։ Չէ։ Սրանք մոռացման ու կայֆավատի ծախսեր են։ Սրանց ամեն արածում դավադրություն կա. տարվա մեջ 1000 փառատոն կազմակերպելու մեջ դավադրություն կա, շռնդալից սալյուտով ամեն տարի Նոր տարին նշելու մեջ դավադրություն կա։ Իրենք, որ դեռ իշխանության են ու սենց մսխում են Հայոց պետականությունը, դա ինքնին դավադրություն է։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ