Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Պարտությամբ հպարտանալու» տխմարամտության վարիանտներից

«Պարտությամբ հպարտանալու» տխմարամտության վարիանտներից
07.02.2025 | 05:58

Արցախն ուրանալն ու կործանման մատնելը նիկոլն ու իր շավկաները ներկայացնում են որպես «անկախություն ունենալու հնարավորություն»:

Ապուշություն է, բնականաբար:

«Պարտությամբ հպարտանալու» տխմարամտության վարիանտներից:

Բայց ամեն դեպքում:

Վաղը, մյուս օրը, երբ արդեն Հայաստանը վարի տված լինեն, դա՞ որպես ինչ են ներկայացնելու, «անկախության հնարավորության իրացու՞մ»:

Չնայած, դե էդ վախտ ո՞վ է լինելու կամ ու՛մ է ինչ հետաքրքրելու, որ մեկ էլ ինչ-որ բան ներկայացնեն:

Հա, մեկն էլ կա դրա «առաջին շարքի» մանկլավիկներից, ասում է, թե «սեպտեմբերի 19-ին է իրական անկախանալու օրը» (նկատի ունի 2023 թվականի սեպտեմբերի 19-ին շրջափակված ու Հայաստանի կողմից պետականորեն ուրացված և անօգնական թողնված Արցախի վրա ադրբեջանաթուրքական ագրեսիայի օրը):

Մի ամբողջ շարան հայհոյանքները ************ չշարադրելով, հարց. բա ինչու՞ 2024-ին սեպտեմբերի 19-ը տոն չհռչակեցիք, այ թրքահարճեր, թե՞ էս տարի սեպտեմբերի 19-ին եք տոնելու, արա...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ