Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Չեք ուզում այդ անասելի զրկանքներ կրած մարդկանց աջակցել, գոնե մի նսեմացրեք

Չեք ուզում այդ անասելի զրկանքներ կրած մարդկանց աջակցել, գոնե մի նսեմացրեք
23.02.2025 | 11:31

Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե մասամբ կսթափեցներ թուրքական քարոզչության համախոհների նկրտումներին և վերջիններս կդադարեցնեին այդ մարդկանց թիրախավորելու իրենց անպատասխանատու վարքագիծը։ Լավ է, որ առայժմ դեռ մանիպուլյացիաների են դիմում՝ արդարանալով, թե իբր իրենց ճիշտ չեն հասկացել, բայց այսպես շարունակվելու դեպքում, դրա կարիքն էլ չի լինի։ Չեք ուզում այդ անասելի զրկանքներ կրած մարդկանց աջակցել, գոնե մի նսեմացրեք։

Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի, ուղղակի չեն տեսնում, որ աշխարհը բեկումնային, արմատական վերափոխումների փուլում է, վերանայվում է ողջ արժեհամակարգը, և այդ համատեքստում շատ երկրներ ձգտում են ազատվել կեղծ ժողովրդավարական, պետությունները ներսից կազմաքանդող պատրանքներից, կողմնորոշվել և խելամիտ, հեռանկարային լուծումներով էլ ավելի շահեկան դիրքում հայտնվել, ոչ թե տեղում դոփելով և համազգային շահերն անտեսող անմիտ համառությամբ միմյանց արժանապատվությունը նսեմացնելու, պառակտումներ հրահրելու վարքագիծը դրոշակ դարձնելով, ընտրանքային մեթոդաբանությամբ խոսքի ազատությունը ճնշելով անդառնալիորեն դուրս մնալ լուսանցքից ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ