Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայրենյաց պաշտպանի օրն է այսօր

Հայրենյաց պաշտպանի օրն է այսօր
23.02.2025 | 13:33

Արցախցին մեկ տոն ևս կորցրեց`

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐ-ը։

Այս տոնը բոլոր արցախցիների տոնն էր` որովհետև իմ երկրում մեծից փոքր հայրենյաց պաշտպան էին։

Ոչ մի արցախահայ չի մոռանա, թե ինչ ուրախությամբ ու շուքով էինք նշում այդ օրը։

ԿԳՍՄ֊-ն ինչ միջոցառումներ էր անցկացնում, զորամասերում ինչպես էին տոնում։

Ոչ մեկը չի մոռանա։

Ով մոռանա` ջուխտ աչքով թող քոռանա։

Հարազատներս, ոչ մի կորուստ անվերադարձ չէ, եթե կորցնողը չի հաշտվում այդ կորստի հետ, հավատացե՛ք։

Մենք ամեն ինչ հետ կբերենք, եթե ամեն մեկս մեկ բան հասկանանք.

Մենք միայն ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ենք, ուրիշ ոչինչ։ Այդ է մեր միակ կոչումը։ Թող գիտնականը, քաղաքական գործիչը, աթոռասերը, իրեն ամենագետ կարծողը, իրեն բոլորից վեր դասողը, միաբանությունը խժռողը, կողքինի ոտքի տակ քանդողը հասկանա, որ միայնակ ոչինչ չի կարող անել, պետք է միանալ մնացածներին, իր ունեցած բոլոր կոչումները թող պահի իր տան պահարանում և կրծքին փակցնի ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ կոչումը։

Միայն այդ ժամանակ և այդ հզոր բանակի կայացման դեպքում մենք հետ կբերենք մեր կորուստը։

Վերջ տվեք իրար բզկտելուն, իրար միս կրծելուն։

Թշնամու միսը կերեք, ոչ թե հայի, կանգնե՛ք կողք-կողքի,

ուս-ուսի, անհաշտության, անխելք գոռոզամտության քարերը թափե՛ք ձեր փեշերից և միասնական կոչ արեք`

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԵՆՔ։

Սիրելիներս, եկեք միաբանվենք` ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ։

Թող շնորհավոր լինի բոլոր ՀԱՅՐԵՆՀԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՕՐԸ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ