Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԽԾԲ-ով պաշտոնների նշանակողը դժգոհում է, թե երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է

ԽԾԲ-ով պաշտոնների նշանակողը դժգոհում է, թե երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է
03.04.2025 | 12:27

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: Փաշինյանն իր դասընկերոջը, քավորին Տավուշի մարզպետ է նշանակել, մանկության ընկերոջը դարձրել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իր զուգահեռ դասարանցուն նշանակել ՆԳ նախարար, համերկրացի աչաջրեցուն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և այսպես շարունակ։

ԱԺ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցողներ, նրանք ի՞նչ գիտելիքներ, ունակություններ ունեն, որ օրենքներ ընդունեն։ Նիկոլը բաձր պաշտոնների նշանակում է ՔՊ կուսակցության անդամների՝ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով։ Եվ այդքանից հետո դժգոհում է, թե Հայաստանում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ