Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կրկին տեղեկատվական թիրախավորում

Կրկին տեղեկատվական թիրախավորում
12.04.2025 | 16:02

Ադրբեջանը որոշակի դադարից հետո, կրկին ակտիվացրել է Հայաստանին տեղեկատվական թիրախավորման ենթարկելու գործողությունները:

Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները:

Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

Առաջին, թեման ծախում միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:

Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:

Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:

Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:

Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ