Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վաշինգտոն-Կիև պայմանագիրը ստորագրվեց

Վաշինգտոն-Կիև պայմանագիրը ստորագրվեց
01.05.2025 | 15:33

Ամենայն հավանականությամբ, շատ մոտ ապագայում ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի, և մեր ռեգիոնի գեոպոլիտիկան կփոխվի: ԱՄՆ-Կիև պայմանագիրը ստորագրվեց:

Իսկ Նիկոլի համար կապ չունի՝ ում է երկիրը հանձնում, կարևորը՝ իր մասով կարողանա երաշխիքներ ստանալ:

Առաջիկա երկու տարիները շատ հետաքրքիր են լինելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ