Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հանուն այն Հայաստանի, որ կցանկանան ժառանգել մեր երեխաները

Հանուն այն Հայաստանի, որ կցանկանան ժառանգել մեր երեխաները
08.05.2025 | 15:05

2018-ին այս օրը, 7 տարի առաջ, տնիցս մի քանի քայլ ներքև հազարավոր մարդիկ արդարություն էին փնտրում, իսկ ես պայքարում էի այդ հազարավորների կողմից պաշտպանվող հեղափոխության դեմ։ Շատերին հետ պահեցի Հրապարակի բազմությանը միանալուց, ոմանց՝ չստացվեց։ Պայքարում էի բոլոր միջոցներով, բառիս բուն իմաստով։

Գիտեի, որ այս «հեղափոխությունը» վտանգ է՝ հագցված հմայիչ խոսքերի, սոցցանցային PR-ի և ժողովրդավարության դիմակի տակ։ Տեսնում էի, թե ինչպես են ժողովրդին փաթեթավորել գեղեցիկ սլոգանների մեջ՝ հանուն ազգային մարմինը քայքայելու։ Գիտեի՝ սա տեխնոլոգիական խաբկանք է։ Հասարակ ժողովրդին շատ հաջող օգտագործում են, որպեսզի կործանեն մեր պետականությունը։

Այս կեղտի՝ ազգակործան վիրուսի մարմնավորումը տրվել էր նիկոլի տեսքով։

Ես կյանքում, երևի թե, առաջին անգամ, վախեցա։ Վախեցա, որ վիրուսը հաղթեց։

Գիտեի՝ ինչ է լինելու. հանձնելու են մեր հողերը, թուլացնելու են բանակը, թուլացնելու են մեր անվտանգությունը, մեր ազգային իմունիտետը։

Զգում էի՝ վտանգը իրական է։

Եվ այսօր մենք կանգնած ենք այդ ամենի հետևանքների դիմաց։ Ունենք կորսված հայրենիք և հուսախաբ, հիասթափված, ողբերգությունից վիրավորված, մենակացած ժողովուրդ՝ վիրավոր արժանապատվությամբ։

Այսքանից հետո, այլևս պետք է միայն մեկ հարց լինի մեր օրակարգում. ուզու՞մ ենք կրկին շարունակվող նույն սարսափն ու աղետը, թե՞ պատրաստ ենք վերականգնել մեզ, մեր ուժը, մեր պետականությունը։

Պայքարել ու պայքարելու՛ եմ։ Չե՛մ լռել, չե՛մ նահանջելու, եթե նույնիսկ վերջին հայը լինեմ, ով հավատում է անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի գոյության հնարավորությանը։

Սա պայքար է ոչ թե անձերի, այլ գաղափարի դեմ՝ հանուն այն Հայաստանի, որ կցանկանան ժառանգել մեր երեխաները։

Սա է իմ ընտրությունը։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 3255

Մեկնաբանություններ