Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Առնվազն կույր պետք է լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ՝ հաշվի չնստելով իրականության հետ

Առնվազն կույր պետք է լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ՝ հաշվի չնստելով իրականության հետ
17.05.2025 | 12:52

2022-ին ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները Ստամբուլում տապալվեցին: Այդ ժամանակ պատերազմը դեռ մի քանի ամսվա պատմություն ուներ: Կրեմլի պահանջը Ղրիմի միացման ճանաչումն էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնորոշման ընդունումը: Իհարկե՝ նաև Ուկրաինայի արտադաշինքային չեզոք կարգավիճակի ամրագրումը: Այլ տարածքային պահանջներ Ռուսաստանը չուներ, Ղրիմի կամրջի կառուցումը դրա ապացույցն է:

Համոզված եմ, որ Զելենսկու վարչակարգը ի վերջո կընդուներ այս պայմանները: Սակայն արևմտյան լիդերները՝Բայդենը և հատկապես Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնը խափանեցին համաձայնության գործը՝ կռվիր, և հաղթանակը շատ մոտ կլինի, Ղրիմն էլ քոնը կլինի , կխեղդենք պատժամիջոցներով և այլ անհեթեթ խոստումներով: Զելենսկին էլ ընկավ թակարդը և, կուրացած ու ոգևորված ռազմական մատակարարումներով, երեք տարի շարունակ պատերազմեց և Ուկրաինան վերածեց արյան, ավերի ու զոհերի երկրի: Հետո եկավ Թրամփը, Սպիտակ տանը Զելենսկուն երկնքից իջեցրեց երկրի վրա, սթափեցրեց և պահանջեց վերադարձնել պարտքերը: Ուկրաինայի նախագահը կարծես թե սթափվել էր և անմիջապես հայտնվեց Ստամբուլում, երբ Պուտինը բանակցությունների առաջարկ արեց: Բա՞յց: Եթե 2022թ. զիջման գինը լինելու էր Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը, ապա այժմ դրան ավելացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, որոնք լայն շերտով ցամաքային կապով միացնում են Ղրիմը: Այժմ եվրալիդերները նորից փորձում են ոգևորել Զելենսկուն և խոստումներ շռայլել ամերիկյան ռազմական մատակարարումները փոխարինելու մասին: Եթե 2022թ.Պուտինը շահագրգռված էր շուտափույթ գործարքով, ամեն դեպքում պատժամիջոցները ցանկալի չէին ՌԴ տնտեսության համար, ապա ներկայումս, հսկայական մարդկային և նյութական կորուստներից հետո, կարծես թե չի շտապում և ձգտում է առավելագույնը ստանալ: Եթե Զելենսկին կրկին շարունակի հաճույք ստանալ եվրաբյուրոկրատների ծափահարություններից, ապա մոտ ապագայում նշված տարածքներին կարող են ավելանալ Օդեսան, Խարկովը և Դնեպրոպետրովսկը: Այդ մասին վերջին շրջանում մեծ եռանդով բարձրաձայնում են ռուսական ազգայնական քաղաքական շրջանակները և լրատվամիջոցները: Ուկրաինան կարող է զրկվել դեպի ծով ելքից և վերածվել երկրորդական անհեռանկար պետության: Փաստորեն, եվրալիդերները իրենց սև գործն արեցին և շարունակում են անհեռանկար օժանդակությունը Կիևին: Ռուսական զորքերի հարձակման մասշտաբներն ու ուժգնությունը օր օրի ավելանում են: ՌԴ արտադրական հզորությունների մի զգալի հատված տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա: Արտադրվում են նոր զինատեսակներ և հատկապես՝ հեռահար հրթիռներ: Առնվազն կույր պետք է լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ՝ հաշվի չնստելով իրականության հետ և անտեսելով անցած երեք-չորս տարիների դաժան փորձությունները:

Ցավոք, Կիևում դեռ չեն սթափվել, պարզապես ափսոս են կյանքը չտեսած և հողի տակն անցնող տղերքը: Հայերն էլ խաբվեցին և հավատացին մե՛կ Սևրի պայմանագրին և կորցրին երկրի կեսը, մե՛կ էլ ժողովրդավարացման արևմտյան ծափահարություններին ու կորցրին Արցախը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ