Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավելին պահանջեք

Ավելին պահանջեք
25.05.2025 | 21:59
Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք:
Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը: Սա չհնացող մի օրենք է:
Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում:
Մի՛ դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին:
Դուքշատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ զորությունը:
Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք` նախքան կդառնային Իմ զորության այդօրինակ արտահայտողները: Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է` մինչև Իմ այս ուժի տրվելը Իմ աշակերտներին:
Այս մի հավելյալ վերընծայում է:
Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել: Ճիշտ է. բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշաններ տեսնեն ձեր կյանքի մեջ` նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը:
Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ