Սկիզբը՝ այստեղ
Իրանը հունիսի 13- ին իր նկատմամբ Իսրայելի սանձազերծած չհայտարարված պատերազմից արդեն 1 օր հետո հարվածել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին: Հարվածել է ոչ միայն Հայֆային, այլև Ստորին Գալիլեային: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ հարձակման ընթացքում խոցվել է Հայֆայի նավթավերամշակման գործարանը, ինչի հետևանքով ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել:
Իրանական «Fars» գործակալության տվյալների համաձայն, Թեհրանը հարձակվել է Իսրայելի առանցքային էներգետիկ օբյեկտների վրա։
«Իրանական բարձր ճշգրտության հրթիռները խոցել են կենսական նշանակություն ունեցող իսրայելական էներգետիկ օբյեկտները»,- «Аргументы и факты»– փոխանցմամբ , նշված է հրապարակման մեջ:
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել էլեկտրամատակարարում ապահովող օբյեկտները։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռների հարված է գրանցվել Հայֆա քաղաքում, ինչպես նաև Ստորին Գալիլեայի Թամրա բնակավայրի շրջանում:
ԶԼՄ- ների տվյալներով՝ Իրանն առաջին անգամ հիպերձայնային հրթիռ է կիրառել Իսրայելում Հայֆային հարվածելու համար: Ura.ru- իփոխանցմամբ , այս մասին հայտնում է «Mehr» պետական լրատվական գործակալությունը: Իրանական ԶԼՄ- ների տվյալներով՝ առնվազն մեկ նման հրթիռ օգտագործվել է իսրայելական Հայֆա քաղաքի վրա հարձակվելու համար: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հրապարակել է տեսագրություններ, որոնցում, ինչպես պնդում են, արձանագրվել է թիրախին հիպերձայնային հրթիռի հարվածելու պահը։
«Իրանն առաջին անգամ հիպերձայնային հրթիռ է գործի դրել իսրայելական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ։ Դա վկայում է երկրի պաշտպանական կարողությունների զարգացման նոր փուլի մասին»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
«Nour News» լրատվական գործակալության տեղեկություններով՝ Իրանը հարվածել է միջին հեռահարության «Emad», «Ghadr» և «Kheibar Shekan» բալիստիկ հրթիռներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն տեղի ունեցած ավիահարվածների կապակցությամբ ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է նախաձեռնել:
Հայֆայում, ըստ Ura.ru- ի , հզոր պայթյուններ են որոտացել Իրանի կողմից արձակված հիպերձայնային բալիստիկ հրթիռների հարվածներից հետո: Իսրայելի ՀՕՊ- ին հաջողվել է խոցել հրթիռների սոսկ մի մասին, ենթադրելի է, ոչ հիպերձայնային: Հրթիռներ են նկատվել նաև Իսրայելի հյուսիսում։ Իրանը զանգվածային համակցված հարձակում է իրականացրել և իրականացնում ոչ միայն բալիստիկ հրթիռների, այլև անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Իսրայելին Իրանի հարվածները շարունակվեցին նաև հետագա ժամերին և օրերին:
Հարված հարվածի հետևից
Ավելի քան 100 մարդ է տուժել Իսրայելի Բաթ- Յամ և Ռեհովոտ քաղաքներում Իրանի հարձակումներից հետո. այս մասին, «Московский комсомолец»– ի փոխանցմամբ , հայտնել է իսրայելական «Ynet» լրատվականը: Թե ինչ վիճակում են տուժածները, ԶԼՄ- ները չեն հստակեցրել։ Հավանաբար ծանր…
Հունիսի 14- ի լույս 15- ի գիշերը Իրանն ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ տվյալ հարվածն Իսրայելի կողմից «կրկնակի հարձակման» պատասխանն էր: Ըստ ԻՀՊԿ-ի տեղեկատվության, հարձակումներն ուղղվել են իսրայելական ռազմական ինքնաթիռների համար վառելիքի արտադրության հետ կապված օբյեկտների ուղղությամբ։
Ավելի ուշ, տեղական լրատվամիջոցների համաձայն, Իրանը բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի երկրորդ ալիքն է արձակել իսրայելական թիրախների ուղղությամբ, ներառյալ՝ Էյլաթ քաղաքի նավահանգիստը: «Nour News» գործակալության տեղեկություններով՝ գործի են դրվել միջին հեռահարության «Emad», «Ghadr» և «Kheibar Shekan» բալիստիկ հրթիռներ։
Իսրայելի պաշտպանիչ գմբեթը ծակվել է
Երկու պատերազմող պետությունների բանակները, ինչպես արդեն հայտնի է, հարձակվել են միմյանց մայրաքաղաքների վրա: Հունիսի 13- ի լույս 14- ի գիշերն Իսրայելը վայելել է Իրանի հրթիռային հարվածի առաջին հաճույքը:
Թել Ավիվը և Իսրայելի մի շարք շրջաններ հունիսի 14- ի գիշերը հարձակման են ենթարկվել, Իրանի կողմից հարյուրավոր հրթիռներ են արձակվել՝ ի պատասխան իրանական միջուկային ենթակառուցվածքին Իսրայելի ավիահարվածի։ Իսրայելական ՀՕՊ- ին հաջողվել է որսալ հրթիռների մոտ կեսը։ Մնացածը հասել են նպատակին։ Պետության պաշտպանիչ գմբեթը ծակվել է։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ- ն օգնել է Իսրայելին հրթիռային հարվածը հետ մղելու հարցում: Իրանում նշել են, որ կետային գրոհները հասել են նպատակին։ Խոցվել են տասնյակ ռազմական օբյեկտներ։ Համաշխարհային ԶԼՄ- ները մտավախություն ունեն, որ սկսված փաստացի պատերազմը միջուկային պատերազմի սկիզբ կդառնա:
Իսրայելի ողջ բնակչությանը հրահանգված է ապաստանել ապաստարաններում ։ Օդային տագնապի ազդանշանները հնչում են ամբողջ երկրում: Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումների երրորդ ալիքի մասին: Իսրայելին հրթիռային հարվածների երրորդ ալիքից կարճ ժամանակ անց, հունիսի 14- ին Իրանը հրթիռների չորրորդ ալիքն է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ հրթիռի հարված է արձանագրվել Թել Ավիվի կենտրոնում:
Իսրայելի «պաշտպանության» (իրականում ՝ ագրեսիայի) բանակը (ՑԱՀԱԼ), «Коммерсантъ»– իփոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանի տարածքից հրթիռներ են արձակվել հրեական պետության ուղղությամբ: Բնակչությանը խորհուրդ է տրվել պատսպարվել հնարավոր հարվածներից պաշտպանվել ապաստարաններում։ ՑԱՀԱԼՆ ընդգծել է, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը լիովին հերմետիկ չէ, այսինքն՝ բոլոր հրթիռները չէ, որ կարող է խոցել: ՑԱՀԱԼ- ի հաղորդագրությունից քիչ առաջ ընդհատվել է բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինի ճեպազրույցի հեռուստատեսային հեռարձակումը՝ պայմանավորված Իրանի մոտալուտ հարվածով:
Հունիսի 13- ի երեկոյից մինչև հունիսի 14- ի Մոսկվայի ժամանակով ժամը 02:00- ը ժամանակահատվածում, ըստ ԶԼՄ- ների, իրանական բանակը իրականացրել է տարբեր հրթիռների չորս շարք արձակումներ:
ԻՀՊԿ- ի հրամանատարի խորհրդական, գեներալ Ահմադ Վահիդին, «Коммерсантъ»– իփոխանցմամբ , հայտնել է, որ հարվածները հասցվել են ավելի քան 150 թիրախների, այդ թվում՝ Իսրայելի ավիաբազաներին, որտեղ տեղակայված են F-35, F-16 և F-15 կործանիչներ, կործանիչներին օդում վառելիքով լցավորող և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև կառավարման և ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոններ՝ տեղակայված այդ հենակետերում: Լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է, որ իրանական հրթիռներից մեկը խոցել է Թել Ավիվում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերը հոդվածում առկա ակտիվ հղումներում և այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=ZvY4TFhYo5c
https://www.youtube.com/watch?v=E-juy9vkIZI
https://www.youtube.com/watch?v=aj7wwHYCjOw
https://www.youtube.com/watch?v=9DK8ICkg9QA
https://www.youtube.com/watch?v=jHSzTh7d4hU