Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 5

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 5
23.07.2025 | 10:41

Սկիզբը՝ այստեղ

Ստորև մեջբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հուլիսի 19- ի ֆեյսբուքյան գրառումից .

«Համոզված եմ շատերդ եք իմացել «Coldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին, երբ բացահայտվել է ամերիկյան «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի եւ ընկերության աշխատակցուհիներից մեկի արտամուսնական սիրային կապը։

Այս բացահայտումից հետո «Astronomer» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.««Astronomer»–ը նվիրված է այն արժեքներին եւ մշակույթին, որոնք առաջնորդել են մեզ մեր ընկերության ստեղծումից ի վեր։ Մեր ղեկավարները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին՝ վարվեցողության եւ հաշվետվողականության մասով։ Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով եւ մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։

Նաեւ հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը եւ ժամանակավոր տնօրեն է նշանակվել»։

Հենց այստեղ, մինչև գրառման մյուս ներկայացնելը, կանգ առնենք: Նիկոլը, նախ, սխալ է համոզված. իր և իր ոհմակի (չարախմբի) պետական դավաճանության հետևանքով բազմահազար զոհեր տված, Արցախի Հանրապետություն ու Հայաստանի մի մասը կորցրած, այժմ ամեն վայրկյան պատերազմի ու գոյաբանական սպառնալիքի տակ գտնվող, հարյուրավոր հոգսերի տաք կքված (պարենամթերքի և այլ ապրանքների հսկայական գնաճ, անհիմն կերպով բարձրացված աղբի վարձ, գույքահարկ, «կարմիր գծերի» հետ կապված տուգանքներ, տրանսպորտի բարձրացված ուղեվարձ և այլն, և այլն) Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ միայն «Coldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին չի իմացել, այլև, ընդհանրապես, նշված ռոք խմբի, «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի ու նրա սիրուհու, նրանցով ընդհանրապես չի հետաքրքրվում:

Նիկոլը թող իր և խրախճանքների, տարբեր երեկույթների և գինարբուքների մեջ գտնվող իր շրջապատի արշինով չչափի մեր ժողովրդին, նրա նշած «շատերը» սիրտ չունեն այս և այլ ռոք խմբերին լսելու կամ օտարերկրացիների արտաամուսնական սիրային կապերով հետաքրքրվելու: Մինչդեռ Նիկոլը, որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պարտավոր էր իր մերձավոր շրջապատի, ներառյալ պետական բարձր պաշտոն զբաղեցնողների արտաամուսնական սիրային կապերով հետաքրքրվելու, նրանց թվում նաև՝ վիբրատորչիկ Ալենի…

Երկրորդ. Նիկոլը ձևականորեն, կեղծավորաբար տպավորություն է ստեղծել, թե ինչպես «Astronomer» ընկերությունը, ինքը նույնպես կարևորում է արժեքները, վարվեցողության և հաշվետվողականության հանրահայտ ստանդարտները, մինչդեռ հայաստանյան իրականության մեջ ինքը դրանց բազմապատիկ, ամենախայտառակ և խախտողն է: Նաև՝ անպատիժ խախտողը, քանի որ համապատասխան մարմինները, որոնք նշված իրողությունը հաշվի առնելով, վաղուց պարտավոր էին համապատասխան պաշտոնական հետաքննություն սկսել, դա չեն անում, 1- 2 դեպքում էլ հասարակության աչքին թոզ փչելու համար ձևականորեն ինչ- որ բան են սկսել և այն վերածել կապիկության իշխանության ուզուրպատորի կողմից կամ կամոք նշանակված ղեկավարներ ունենալու և նրա գրպանում գտնվելու հետևանքով:

Երրորդ. ինչ վերաբերվում է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեության կասեցման և ժամանակավոր տնօրենի նշանակման օրինակը բերելուն, ապա Հայաստանի, Արցախի Հանրապետության, հայկական երկու պետությունների բնակչության և հայ ժողովրդի հանդեպ անհավատարմության, ավելին՝ պետական դավաճանության մեջ բռնված Նիկոլ հայադավի գործունեությունը վաղուց արդեն պետք է ընդմիշտ կասեցված լիներ, ինքն էլ՝ դատված և ազատազրկման վայրում:

««Astronomer»–ը ճիշտ է թանկարժեք եւ հեղինակավոր, բայց ընդամենը IT ընկերություն է,- շարունակելով իր գրառումը, գրել է Նիկոլ հայադավը:- Ասում եմ ընդամենը՝ ի համեմատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ IT ընկերությունը փաստորեն չի կարողանում հանդուրժել իր հայտարարած արժեքների հետ անհամատեղելի վարքագիծը։

Հիմա եկեք նայենք Կտրիճ Ներսիսյանի շրջապատի արձագանքը իր եւ իր նման մի քանի հոգու դավաճանության եւ ուխտադրժության արդեն իսկ հանրահայտ փաստին, դավաճանության այն ուխտի, որ նրանք ստանձնել են կուսակրոնության ուխտագիր ստորագրելով»։

Կա՛նգ: Դավաճանության մասին բարբաջում է պետական դավաճանության մեջ արդեն մի քանի տարի շարունակ բազմաթիվ հրապարակումներով հանրորեն մեղադրվող անձը (հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հրապարակումներից ընդամենը մեկը՝ https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ ): Եվ ո՞ւր է կուսակրոնության ուխտին Ամենայն հայոց կաթողիկոսի դավաճանության ապացույցը… Քանի դեռ Նիկոլն այն չի հրապարակել, սա պետք է համարել նրա բազմաթիվ վայրահաչությունների, զրպարտությունների շարքից հերթականը:

Եվս մեկ մեջբերում Նիկոլ հայադավի վերոնշյալ գրառումից.

«Ստացվում է, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատի որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար սուտ խոստում են տվել Աստծուն եւ Եկեղեցուն, խախտել ու խախտում են այդ խոստումը, շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին եւ իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի։ Նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե հայաստանյան հանրությունը բարոյականություն եւ արժեքներ չունի։

Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի։ Վեհարանը վեհի՛»։

Սուտ խոստման մասին հանդգնել է արտահայտվել և Ամենայն հայոց կաթողիկոսին դրա մեջ մեղադրել մի սրիկա, որը ժամանակին հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո այն համարեց Ադրբեջանի մաս (Նիկոլի մյուս և լկտի ստերի մասին եթե գրենք, ոչ թե լրագրային ծավալի հոդված, այլ պատմավեպի ծավալին համարժեք աշխատություն պետք է գրենք):

Ամենայն հայոց կաթողիկոսին շնանալու և կուսակրոնության ուխտը պղծելու մեջ մեղադրող, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայաստանյան հանրության բարոյականությունը, արժեքները կասկածի տակ դնող Նիկոլ պղծագործի բարոյականությանը, արժեքներին մասամբ արդեն անդրադարձել ենք այս հոդվածաշարում, բայց «կինոն» դեռ նոր է սկսվելու, դեռ կտեսնենք, թե ով և ինչպես էր շնանում…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ