Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տրանսպորտի գինը 150 դրամ դարձնելու քաղտեխնոլոգիան

Տրանսպորտի գինը 150 դրամ դարձնելու քաղտեխնոլոգիան
29.01.2025 | 09:42

Տրանսպորտի ուղեվարձի արժեքը 100 դրամ է, բայց իշխանությունները իրականում այն ցանկանում են դարձնել 150, թեև գիտեն, որ դա խնդիր է դառնալու, որը կանխելու նպատակով սկզբում հայտարարում են, թե արժեքը կլինի 300 դրամ, սկսվում է հանրային բողոք, որից հետո, 300 դրամի փոխարեն, հայտարարվում է 200 դրամի մասին, որպեսզի հաջողության իմիտացիա ստեղծվի, վերջում էլ հայտարարում են, թե արժեքը 150 դրամ է սահմանվում ` ի սկզբանե հայտարարվածի կեսի, բայց իրական նախատեսվածի չափ, որ մարդիկ մտածեն, թե կիսով չափ իջեցրին գինը ու ըստ էության խաղաղվեն գրանցված «հաղթանակով»: Երկու կողմերն էլ գոհ են մնում. տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ է սահմանվում, ինչը ի սկզբանե իշխանությունները նախատեսում էին, հակառակ կողմն էլ կարծում է, թե թանկացումը կիսով չափ կանխեց:

Սա էլ, ընդ որում, թուրքական բանակցային քաղաքական տեխնոլոգիա է, երբ պահանջում են անհրաժեշտից երկու անգամ ավելի` անհրաժեշտը ստանալու ու դա որպես կոմպրոմիս ներկայացնելու համար. այս մեթոդը կիրառվել է թուրք-բոլշևիկյան բանակցությունների ժամանակ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2555

Մեկնաբանություններ