«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 
  • Հայաստան-Արցախ. հայի վախ, ռուսի խաղ, հախ թե՞ մաղ  (hավանական սցենարի հետքերով)

    Հայաստան-Արցախ. հայի վախ, ռուսի խաղ, հախ թե՞ մաղ (hավանական սցենարի հետքերով)

    10.04.2023| 21:44
    (Ի շարունակություն նախորդ՝ «Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը», Երևանի «ոդիսականը»... ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ» հոդվածի): Վերջերս նկատվում է հայ-ռուսական շփումների ակտիվացում: Սակայն սա այն չէ, ինչը կարելի է կոչել հարաբերությունների վերբեռնում, երբեմնի բարիդրացիական հարաբերությունների վերականգնում կամ դիվանագիտական պրոտոկոլային հանդիպումներ:
  • Ոչ բարձունքն է մերը,   Ոչ էլ` տղերքը կան,   Անթիկունք տղերքը  Լուսաբացին ընկան...

    Ոչ բարձունքն է մերը, Ոչ էլ` տղերքը կան, Անթիկունք տղերքը Լուսաբացին ընկան...

    10.04.2023| 21:40
    Ինչպե՞ս է ստացվում, որ աղետ աղետի հետևից է գալիս մեր գլխի: Քառօրյա կոչված արհավիրքի օրերին եթե մեկի մտքով անցներ, ասեր` տարելիցի օրը մայրաքաղաքում հրավառություն է լինելու ՄուԳուչյանի նկարչատան աշխատանքի հաջող ավարտի պատվին, ասողին հոգեկան խանգարում ունեցող կհամարեին։ Բայց եղավ:
  • Երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչու՞ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չեն  բերվել

    Երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչու՞ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չեն բերվել

    10.04.2023| 21:34
    44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն:
  • Ճակատագրական ընտրություններ են լինելու

    Ճակատագրական ընտրություններ են լինելու

    10.04.2023| 21:27
    Կարծես թե մոտակա ամիսներին Հարավային Կովկասն իրադարձությունների ակտիվ փուլ է մտնում։ Իրադարձությունների կենտրոնում կլինեն Վրաստանն ու Հայաստանը՝ ներքաղաքական ակտիվության առումով։
  • Հըլը էն բիձուն հարցրեք, ինքը կիմանա. Արամ Գևորգյան

    Հըլը էն բիձուն հարցրեք, ինքը կիմանա. Արամ Գևորգյան

    10.04.2023| 21:21
    Երկու շաբաթ առաջ անգեղակոթցի բիձեն բլոտի սեղանի շուրջ բացատրում էր, թե ոնց ա «Սերժը 15 թվին ստորագրել, որ 2020 թվին թпրքերը գան, Իշխանասարի վրա նստեն։ Էտ իրանց սովետի սահմանն ա, նիկոլն ի՞նչ մեղք ունի»։
  • Հայկական օրակարգ. դառնալ իրական

    Հայկական օրակարգ. դառնալ իրական

    10.04.2023| 21:17
    Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝«Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։
  • Ծառն ամոթից չորանում է

    Ծառն ամոթից չորանում է

    10.04.2023| 10:03
    «Իսպանական ամոթ» արտահայտությունը նշանակում է ամոթ ուրիշի արարքների համար: Քչերը գիտեն, որ այս արտահայտութունը որևէ կապ չունի Իսպանիայի կամ իսպանացիների հետ:
  • Դավաճանների թիվը հայաստանում

    Դավաճանների թիվը հայաստանում

    10.04.2023| 10:02
    Բելոռուսի ԱԱԾ-ն հրապարակել է Բելոռուսում իշխանության զավթման փորձի մանրամասնությունները։
  • Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը

    Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը

    10.04.2023| 10:02
    ՆՓ-ի կողմից «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
  • «Խաղաղության պայմանագրի» վերջը

    «Խաղաղության պայմանագրի» վերջը

    09.04.2023| 22:34
    2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ ՔՊ-ական վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և, որպես ամենօրյա կանոն, խաղաղության հասնելու փոխարեն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում: Ընդ որում, գործընթացը անընդհատ է, գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալն ու արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետության տիրապետությանը։ Ընդհանրապես, «»խաղաղության պայմանագիր բառակապակցությունը լսելիս, շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։ 1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև ընթացել են չորս ռազմական բախումներ, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։ 1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և հանրությունների շրջանում ևավորվեց համոզմունք, որ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։ Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը, պատերազմում կրած հերթական պարտությունից հետո, հանգեց խաղաղ բանակցություններով Սինայի թերակղզու հետվերադարձի մտքին, միևնույն ժամանակ, Իսրայելում պարզորոշ գիտակցեցին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և լավ զինված, որի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմի արդյունքը չէր լինելու Իսրայելի անվիճելի հաղթանակը։ Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ, հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունն ու չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանն ու երաշխավորն էր։ Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև. ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինը ուներ հանրային զգալի աջակցություն՝ զիջումներ կատարելով խաղաղության հասնելու համար, պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը հայտնվել էր սուր քննադատության տակ և՛ երկրի ներսում, և՛ բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։ Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Քեմփ Դևիդ քաղաք՝ Ֆլորիդա նահանգում։ Բանակցությունները տևեցին երկու շաբաթ, որոնց ընթացքում քանիցս դրանք եղել են տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։ Բազմաթիվ անգամ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները, և միայն նախարար Քարթերի անձնական կոչերի արդյունքում դրանք կրկին շարունակվել են։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարթերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարի կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթի համաձայնության կայացման համար։ Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին համաձայնագրերից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։ Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊-Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։