Մարդկանց արդեն մեղադրում է, թե ինչու չեն զոհվել, Ղարաբաղի նախկին իշխանությունների վրա է մատ թափ տալիս: Եվ եզրափակում է. ով Ղարաբաղի անուն տա, ինձ ու հայ ժողովրդի հետ գործ կունենա: Փաստորեն, հայ ժողովրդին էլ է համարում Ղարաբաղի թշնամի:
Լավ է անում:
ՈՒրեմն ղարաբաղցիք են թույլ տվել, հակառակ դեպքում էսքան չէր հաբռգի:
Քանի՞ ազգի հերոս ղարաբաղցի գեներալ կա էսօր Հայաստանում: Եվ դրանցից քանի՞սն են սրան գոնե մեկ թթու բառ ասել էս վեց տարվա ընթացքում: Դուխները չի հերիքու՞մ Բրիջիտ Մակրոնի կնգա ընկերոջը բան ասեն: Թե՞ դրանք էլ փող ու ունեցվածք ունեն Արևմուտքում:
Լավ, չե՞ն ամաչում դրանք:
Ա՛յ ազգի հերոսներ, Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի, Նելսոն Ստեփանյանի հայրենակիցներն եք, նրանցից ոչ մի բան չի՞ փոխանցվել ձեզ:
Ի՞նչ գործ կունենար փաշինյան նիկոլն էսօր ազատության մեջ, եթե դուք իսկական, թվարկածս ղարաբաղցիների գոնե կեստոկոսը լինեիք:
Եվ ազգովի զարմանում են՝ փաշինյան նիկոլը սենց, փաշինյան նիկոլը նենց, կանանց վիրավորեց, տղամարդկանց համբալ ասեց, բիրիկով ղարաբաղցի հայհոյեց... Բա դուք, ազգի հերոսներ, ի՞նչ կանեիք, եթե 12 500 քառ/կմ տարածք վաճառեիք ու շարունակեիք և՛ ապրել, և՛ ժողվարչապետ աշխատել:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ