Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»

«Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեումը» հայ  փախստականների հանդեպ մեծ հանցանքներ են գործել»
14.06.2013 | 00:45

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամներ ՄԱՐՏԻՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում անդրադարձան հայ փախստականների խնդիրներին, տեղեկացնելով, որ դիմել են և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ նախագահներին, և՛ Ամենայն հայոց կաթողիկոսին, հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների, փոխդեսպանների հետ, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն, քանի որ նրանց պահանջներից ոչ մեկը դեռ հավուր պատշաճի չի քննարկվել: Ակումբի հյուրերը նշեցին, որ իրենց նպատակն է երեք հարց լուծել` փախստականների իրավունքների հռչակագրով ամրագրված վերականգնում, Բագարան քաղաքի կառուցում, իսկ այդ քաղաքի կառուցման ֆինանսավորումը պարտավոր են անել Բաքուն, ՄԱԿ-ը և «Բրիթիշ փեթրոլեում» ընկերությունը: Ըստ Մարիամ Ավագյանի, վերջիններս «հայ փախստականության հանդեպ ունեն մեծ հանցանքներ, շահագործել են մեր հայրենիքի բնական ռեսուրսները»:
Մամուլում շրջանառված այն լուրը, թե Ադրբեջանը պատրաստվում է շրջափակման համար երեք հարյուր մլրդ դոլարի փոխհատուցում հատկացնելու, տիկին Ավագյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում չպետք է «կարճատես» լինեն և փոխհատուցում պահանջեն հիշյալ երեք օղակներից էլ:
Սուսաննա Մելիքյանը խոսեց կառուցվող Բագարան քաղաքի մասին. «Նախագահներին ուղղված մեր նամակում խնդրել ենք, որ մեզ հողահատկացում արվի ազատագրված տարածքներում` հիմնավորելով, որ այդ տարածքների իրավատերը մենք ենք»:
Մարտին Իսրայելյանն էլ, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, փաստեց, որ միջազգային բոլոր կազմակերպություններն այս հարցում «մարիոնետներ» են: Այնուհետև իրենց հանդիպումներից հիշեց մի դրվագ. երբ Կազիմիրովի հետ զրուցել են հայ փախստականների խնդիրների մասին, իրենք նկատել են. «Ինչո՞ւ «ադրբեջանական հարցը» արծարծվում է, իսկ հայկականը` ոչ»: «Այն փաստը, որ հայ փախստականների հարցը չի քննարկվում, չի նշանակում, որ իրավունք չունենք քննարկելու ադրբեջանական հարցը»,- ասել է Կազիմիրովը և հավելել, որ ադրբեջանական հարցն ընդունվել է նրանց և հայկական կողմի փոխադարձ համաձայնությամբ:
Համագումարի անդամները խիստ դժգոհ են նաև Հայաստանի երեք նախագահների գործունեությունից, քանի որ նրանք, փախստականների խնդիրներին լուծում տալու փոխարեն, հնարավորինս ստվերում են այն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ