Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հալիձորի ճակատամարտը

Հալիձորի ճակատամարտը
14.12.2024 | 11:02

Հալիձորի ճակատամարտն ու հայերի հաղթանակը միանսկանության եւ քաջության արդյուքն էր:

1727 թվականին է այն տեղի ունեցել ՝ Դավիթ բեկի, Մխիթար սպարապետի և Տեր Ավետիսի գլխավորությամբ: Ջախջախիչ պարտություն կրած թուրքերը կորցրել են 13 հազար զինվոր: Հետապնդելով սարսափահար փախչող թշնամուն` հայկական ուժերն սկսել են Սյունիքն ազատագրել օսմանյան զորքերից:

Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից (1724 թ.) հետո Անդրկովկասում նվաճողական քաղաքականությունը վերսկսած Թուրքիան, զավթելով Հայաստանի մեծ մասը, 1725 թ.-ի գարնանը ստվար բանակով ներխուժել է Սյունիք: Թուրք հրոսակների և նրանց միացած Ղարաբաղի խանության, Բարգուշատի և կարաչոռլուների ֆեոդալների զորախմբերի դեմ երկամյա անհավասար պայքարից հետո Դավիթ Բեկի զորքն ամրացել է Հալիձորում:

1727 թվականի փետրվարի 26-ին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա։ Պաշարումը տևում է 6 օր։ Վերջին օրը 26 պարսպակործան մեքենաների միջոցով թշնամին գրոհում է բերդը։ Հայկական զորքերի դիմադրությունը թուլանում էր։ Մարտի 4-ին զորքի հրամանատարությունը որոշում է անցնել վճռական գործողությունների. նրանք վճռում են ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման։

«Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»:

Սա Մխիթարի եւ տեր-Ավետիսի կոչն է հայ զինվորներին:

Պաշարված ջոկատները, աննկատ դուրս գալով բերդից, հարձակվեցին թշնամու վրա։ Խուճապի մատնված թուրքական զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի։ Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր: Թուրքերը կորցրին 13 000 զինվոր, 143 մարտական դրոշ, հսկայական տեխնիկա ու ռազմավար։

Հալիձորի ճակատամարտից հետո հայերը թուրքական զորքերից ազատագրեցին Կապանը՝ նրանց քշելով Մեղրի: Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում։ Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան քաղաքի վրա։ Տեղացիներից բաղկացած մի ջոկատ աննկատ թափանցեց Մեղրի։ Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա։ Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրու կիրճը, որի ելքը դարանակալել էին հայերը։ Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը։ Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան։ Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4203

Մեկնաբանություններ