Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Եվրամիությունը մինչ 2019 թվականը մտադիր է գազ ստանալ Թուրքմենստանից

Եվրամիությունը մինչ 2019 թվականը մտադիր է գազ ստանալ Թուրքմենստանից
04.05.2015 | 16:28

Եվրամիությունը, որը ձգտում է նվազեցնել ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը, հուսով է, որ մինչ 2019-ը կսկսի գազ ներկրել Թուրքմենստանից՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչը: Ռուսաստանը բնական գազի հարցում ապահովում է Եվրոպայի պահանջարկի մոտ մեկ երրորդը, սակայն Մոսկվայի կողմից Ղրիմի անեքսիան և նրա ներգրավվածությունն ՈՒկրաինայի արևելքում հակամարտությանը ստիպել են ԵՄ-ին ակտիվացնել այլընտրանքների որոնումները: «Թուրքմենստանի համար կարևոր է դիվերսիֆիկացնել արտահանման հնարավորությունները, մինչդեռ ԵՄ-ի համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ներկրումը»,- ասել է Մարոշ Շևչովիչը: Նախագծի նպատակն է ապահովել թուրքմենական գազի մատակարարումը Կասպից ծովի հարավային միջանցքով, որը ներառում է Ադրբեջանն ու Թուրքիան: «2019 և 2020 թվականներին Ադրբեջանից դեպի Եվրոպայի սահմաններ բոլոր այդ գազամուղները՝ Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի ուղղություններով, պետք է կառուցված լինեն»,- ասել է ԵՄ փոխնախագահը:

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ