«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հանձնարարվել է սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ

Հանձնարարվել է սահմանել վերահսկողություն հաճախումների նկատմամբ
26.01.2016 | 17:59

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտի 2016 թվականի գնումների գործընթացին՝ նախարարի կողմից հանձնարարվել է դրանք ավարտին հասցնել մեկամսյա ժամկետում:
Անդրադառնալով հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում առողջապահական իրավիճակով պայմանավորված երկարատև արձակուրդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ. «Դպրոցներին և ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ և կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի»,- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու:
ՀՀ ԿԳ նախարարը հատուկ անդրադարձել է նաև աշխատանքային կարգապահության խնդիրներին՝ շեշտելով, որ ներքին կարգապահության և ընթացիկ աշխատանքների իրականացման որակի նկատմամբ ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվելու: Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև կազմակերպչական հանձնարարականներ՝ ՀՀ կառավարական նոր մասնաշենք ԿԳՆ-ի տեղափոխվելու վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնել է պատվոգրեր և շնորհակալագրեր ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարի հաղթողներին:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ