Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Հենց իրենց շահին դեմ է լինում, միանգամից բռնում ու տապալում են

Հենց իրենց շահին դեմ է լինում, միանգամից բռնում ու տապալում են
07.04.2024 | 12:57

«Արևմտյան դեմոկրատական մոդել» կոչվածի ամենամեծ խաբեությունն այն է, որ մեզ բոլորիս համարյա համոզել են (շատերին իրականում համոզել են), որ մեզ նման երկրներում իշխանությունները պետք է հաճախակի փոխվեն։ Բայց հենց այդ երկրներում ստանում են իրենց հարմար իշխանություն, իսկույն ցանկանում են պահել ու նրանց արած սխալ բաները չնկատելու են տալիս։

Իրականում երկրները քանդվում են հենց իշխանության հաճախակի փոխվելուց։
Միայն թե ԱՄՆ-ի օրինակը չբերեք։ ԱՄՆ-ում 200 տարի է իշխանություն չի փոխվել։ Նույն մարդիկ 50 տարով սենատոր ու կոնգրեսմեն են, իսկ պրեզիդենտ դառնում է ընդամենը առաջադրված երկու թեկնածուներից մեկը։ Ուրիշ ոչ մեկը չի կարող դառնալ, միայն էդ երկուսից կարող են ընտրել։ Իսկ ո՞վ է որոշում էդ երկուսի պահը` դա չգիտենք։ Էլի ինչ-որ անորոշ վիճակներ են։
Ընդամենը մի անգամ սիստեմից դուրս մարդ է հայտնվել, միանգամից խառնվել են իրար։ Կամ կարող է դա էլ է թատրոն։
Իսկ այն երկրներում, որտեղ իշխանությունը երկար է մնում` այդ երկրները սկսում են որոշակի ուժեղանալ։ Երկրի ղեկավարն էլ սկսում է որոշ հարցերում չենթարկվել, ինչ-որ տեղ ուզում է ինքնուրույն լինել։ Ու հենց դա իրենց շահին դեմ է լինում, միանգամից բռնում ու տապալում են` Քադաֆին պարզ օրինակ։
Ում էլ չի ստացվում տապալել, սկսում են հետը կռիվ տալ տարբեր միջոցներով։ Լիքը օրինակներ կան, Կիմից սկսած Լուկաշենկոյով ու Ասադով վերջացրած։
Հետևաբար, պետք է թքած ունենալ էդ մոդելի վրա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ