Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նեղն» է ընկել ու նորից հիշել է իր սիրելի «նախկիններին»

«Նեղն» է ընկել ու նորից հիշել է իր սիրելի «նախկիններին»
23.12.2024 | 20:47

«Նախկինների» մասին ձայնասկավառակը Փաշինյանն անվերջ պտտացնելու է։ Հանկարծ կրկին որոշեց անդրադառնալ ԼՂ նախկին բանակցային գործընթացին, ստել ու հետո ստի մասին քննարկում գեներացնել։

Ըստ իս՝ ցանկացած սուտ արագորեն բացահայտվում է պարզ տրամաբանական հարցի միջոցով. եթե 1994 թվականից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ապա ինչու ո՛չ հայր, և ո՛չ էլ որդի Ալիևները չգնացին խաղաղ լուծման, մերժեցին Քի Վեսթը, Կազանը, այլ տարբերակներ, չէի՞ն ուզում Արցախը լիներ Ադրբեջանի կազմում…Իսկ որ Ադրբեջանն է խաղաղ կարգավորումը մերժել, դա Ալիևն ուղիղ ասել է։ Պետք չի անգամ մտնել մանրամասների մեջ, հասկանալու համար, որ Փաշինյանը ստում է բանակցային գործընթացի մասին։

Այստեղ այլ հարց է, թե այդ ինչ «նեղն» է ընկել, որ հիշել է իր սիրելի «նախկիններին», միգուցե պարզապես հասկացել է, որ «խեղճիզմի» քաղաքականությամբ ու միակողմանի զիջումների միջոցով «խաղաղության պայմանագիր» չի ստանալու Ալիևից ու այդ պահին կրկին դարակից հանել է «նախկինների» հին ու բարի ձայնասկավառակը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2729

Մեկնաբանություններ