Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միայն թե թևաթափ չլինենք

Միայն թե թևաթափ չլինենք
07.03.2025 | 17:04

Բաքվի բռնապետի բանտից Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել, որտեղ երբեք չի ասում՝ Ղարաբաղ, այլ ասում է՝ Արցախ: Սա ուղերձ է նաև բոլոր նրանց, ովքեր Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ասելը արդարացնում են նաև Արցախի Սահմանադրությամբ երկու անվանման ամրագրումով: Արցախն է հայկականը, ուրեմն՝ Արցախ: Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բռնապետի բանտից էր, բայց այն այնքան հուսառատ ու լուսավոր էր, որ վստահ կարող ես ասել՝ հաղթական փառքը հետ ենք բերելու հաստատ: Միայն թե թևաթափ չլինենք, միայն թե բոլոր թևաթափ անողներին մի կողմի վրա քշենք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5875

Մեկնաբանություններ