ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Բյուզանդական կայսրությունից մինչև մեր օրերը

Բյուզանդական կայսրությունից մինչև մեր օրերը
23.05.2012 | 04:28

Աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայությունը Հայաստանում միշտ էլ նկատելի է եղել քաղաքական տարբեր վեկտորների ուժեղացմանն ու թուլացմանը զուգահեռ: Իսկ դրա լավագույն դրսևորման պահը, բնականաբար, ընտրություններն են: Խորհրդարանական ընտրությունների այսօրվա պատկերն ընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլև, թեև ոչ լիարժեքորեն, Արևմուտքի համար: Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ի դեսպանատունը նախընտրական շրջանում մշակած իր պրոյեկտ-ծրագիրը կիսով չափ է իրագործված համարում՝ ունենալով համապատասխան ներկայացուցիչներ Հայաստանի նոր խորհրդարանում:
Չնայած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի «կշռաքարերը» անհամեմատ թեթև են եղել, քան Ռուսաստանինը, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, Միացյալ Նահանգներն այսօրվանից պատրաստվում է ակտիվ դերակատարություն ստանձնելու ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ ունենալով և՛ իր ֆավորիտ թեկնածուն, և՛ յուրահատուկ ռազմավարություն: Ի դեպ, այդ շրջանակում, անշուշտ, չի բացառվում ֆինանսների լուրջ ներդրում:
Այդուհանդերձ, թե այս անգամ դրսի միջամտությունը մեր երկրի նախագահի ընտրություններում քանի տոկոս կկազմի, պարզ կդառնա վերջինիս թեկնածուի օգտին տրված քվեների թվից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ