ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կլռի մինչև աշուն

Կլռի մինչև աշուն
28.06.2013 | 02:49

Չնայած ներքաղաքական վերջին զարգացումների սրությանը, երկրի ղեկավարի գնահատականներն այս ամենի առնչությամբ դեռևս ուշանում են: ՎՊ-ի բացահայտումների, դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակությունը սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին:
Ինչպես մեր աղբյուրներն են հաղորդում, Սարգսյանն առայժմ հետևում է գործընթացներին, ու քանի դեռ իրավական գնահատականներ չեն հնչել, հազիվ թե հրապարակային իր մոտեցումները հայտնի: Այդուհանդերձ, մեր աղբյուրը նաև պնդում է, որ քաղաքական «մեռյալ» սեզոնում հնարավոր է ինչ-ինչ հանդիպումների ընթացքում երկրի ղեկավարը որոշ շեշտադրումներ, ակնարկներ հնչեցնի: Իսկ ընդհանուր գնահատականներ և որոշակի գործողություններ պիտի ակնկալել աշնանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ