Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Եվրամիության երկրներում թափ են հավաքում իշխանափոխության գործընթացները

Եվրամիության երկրներում թափ են հավաքում  իշխանափոխության գործընթացները
14.01.2025 | 10:49

Թրամփը Գրենլանդիայի, Կանադայի ու Պանամայի հետ պատրաստվում է անել այն, ինչն անում է Պուտինը Ուկրաինայի հետ: Ինչպես ասում են՝ որսորդը որսորդին հեռվից է նկատում:

Մի կողմ դնենք այն հարցը, որ ԵՄ-ը ոչ միայն չի պատրաստվում դիմակայել Թրամփին ԵՄ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այլև պատրաստվում է առանց կռվի հանձնվել՝ կապիտուլյացիայի ենթարկվել:

Թե ինչպես են ԵՄ դիտորդները պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թողնենք ԵՄ ասոցիացիայի գործընթացը նախաձեռնող քպականներին:

Հիմա հասկանանք, թե Թրամփ-Պուտին սպասվող գործարքն ինչ ներքաղաքական փոթորիկներ է առաջացնելու տարբեր երկրների ներքաղաքական կյանքում: ԵՄ երկրներում իշխանափոխության գործընթացներն արդեն թափ են հավաքում, փոխվում են էլիտաները: Նույն գործընթացը կատարվելու է Հայաստանում, երբ Ուկրաինայում գան պայմանավորվածության. դա կլինի պայմանավորվածություն ազդեցության գոտիների վերաբաժանման շուրջ՝ ջունգլիների կանոններով:

Պարզ չէ, թե քաղաքական հոտառությունից զուրկ քպականները որքանով են ընկալում իրենց կարգավիճակի փոփոխության հեռանկարը (մոտանկարը), բայց հոգեբանական օգնություն կարիք նրանք շուտով ունենալու են:

Հայաստանի հոգեբանները, հոգեբույժներն ու հոգեբան անալիտիկները շուավ հաճախորդների հոսք են ունենալու և պետք է պատրաստվեն այս ոլորտում շուկայի աշխուժացմանը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ