ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի թեկնածուների ծրագրերը»

«Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի  թեկնածուների ծրագրերը»
08.02.2013 | 02:11

«Այս ընտրություններում ով զբաղեցնի երկրորդ տեղը, ավելի շատ ձայներ կհավաքի, քան կարող էր հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` միաժամանակ նկատելով, որ Տեր-Պետրոսյանը ազգային մասշտաբի հանցագործ է և օրենքով պետք է թույլ չտրվի նրան զբաղվել քաղաքականությամբ:
Քաղտեխնոլոգը համապետական ընտրությունները հանցագործություն է համարում հասարակության նկատմամբ, քանի որ հասարակությունը չի կարող հասկանալ այդ գործընթացի ողջ էությունը: Եթե մարդիկ, ըստ Մուրադյանի, ունակ չեն գյուղապետ ընտրելու, ինչպե՞ս կարող են հանրապետության ղեկավար ընտրել:
Այդուհանդերձ, քարոզարշավի ընթացքին անդրադառնալով, ակումբի հյուրն ընդգծեց, որ հացադուլ անելը «տղամարդկային մեթոդ չէ», իսկ քաղաքական պայքարի համար անհրաժեշտ է ֆիզիկական ուժ: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում վերլուծաբանը «օրիգինալ» բան չի նկատել, բացառությամբ որոշ դրվագների: «Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծում է «տեխասյան պատանու» իմիջ` ջինսով և սվիտրով: Վատ չէ, հարմար աշխատանքային հագուստ է: Բագրատյանն ամբողջովին անհեթեթություն է «դուրս տալիս, ինչն անհասկանալի է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև տնտեսագետներին»,- ասաց Մուրադյանը: Ինչ վերաբերում է էպոսագետին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ նա «ամենաօրիգինալն» է, և քմծիծաղով նշեց, թե գուցե հենց նրա օգտին էլ կքվեարկի:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ էլ վերլուծաբանը շեշտեց, որ նա վայելում է Արևմուտքի աջակցությունը և պատրաստ է իրագործելու նրանց բոլոր ծրագրերը, ինչը գնահատվում է և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում, սակայն սրան հակառակ, քաղտեխնոլոգի պնդմամբ, Ռուսաստանն է «նյարդային» դառնում:
Ի դեպ, Իգոր Մուրադյանը ծանոթ չէ նախագահի թեկնածուների ծրագրերին, ավելին, համոզված է, որ դա անլուրջ գործ է։ «Դուք պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի նրանց ծրագրերը: Ես այդ մարդու հետ անգամ չէի խոսի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ