Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իշխանության ներսում ինչ-որ բան այն չէ՞

Իշխանության ներսում ինչ-որ բան այն չէ՞
14.06.2013 | 14:25

ԱԺ-ի հինգերորդ գումարման գարնանային նստաշրջանը ավարտվեց: Վերջին ճեպազրույցին ներկայացել էին բոլոր խմբակցությունները, բացի ԲՀԿ-ից: Ավելին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը «չորրորդ աղջկա» հետ էր խորհրդարան եկել ու հաճույքով տեսախցիկների առաջ ցուցադրում էր փոքրիկ աղջնակին:

Մինչ այդ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով ՎՊ-ի հաշվետվության մասին, ասաց. «Զավեշտի է նման, որ գլխադասային հանձնաժողովը ներկայանում ու ասում է, թե ժամանակ չենք ունեցել քննարկելու, երբ ծով ժամանակ ունեն: Հավանաբար առաջնորդվել են «շառից-փորձանքից հեռու» մոտեցմամբ: Երբ քննարկումներն ավարտվեն, «Ժառանգությունն» իր գնահատականը կտա»: Նկատելով, որ այս քննարկումները ցույց տվեցին, որ իշխանության ներսում ինչ-որ բան այն չէ, Հակոբյանը նշեց, որ պետք է ՎՊ-ի բացահայտումներն ընդունեն որպես «հաղորդում հանցագործության մասին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ