Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը յուղում է գլուխներս

Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը յուղում է  գլուխներս
26.07.2013 | 00:54

Շուրջ երեք ամիս առաջ էր, երբ անդրադարձանք Մարաշի 9-րդ փողոցի 41 տան դիմաց տեղակայված արգելապատնեշներին, որոնց նպատակը մեքենաների անհարկի արագությունը ստիպողաբար մեղմելն է։ Նշյալ արգելապատնեշներն ավելի հայտնի են որպես «պառկած ոստիկաններ»։ Բայց այստեղ մի խնդիր է ծագել. «ոստիկանները պառկել են» այնտեղ, ուր դրա կարիքը բնավ չկա։ Ժամանակին այս վայրում չինական ինչ-որ առևտրային կազմակերպություն էր գործում ու նրա «ազիզ խաթեր համար» երկու արգելապատնեշ են տեղակայել, իրար շատ մոտ, բնականաբար, խիստ բարդացնելով երթևեկը բանուկ փողոցի այս հատվածում, քայքայելով վարորդների և ուղևորների նյարդերը, ստեղծելով մշտական վթարային իրավիճակներ։ Շուրջ մեկ ամիս առաջ դիմեցի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, որի ձեռամբ էլ կերտվել է սույն ճանապարհատրանսպորտային գլուխկոտրուկը։ Վարչության պատասխանատուն, ազգանունը չեմ մտապահել, զի երբ բանավոր զրուցում եմ որևէ պետծառայողի հետ, խիստ ու անսպասելի հուզմունքից կորցնում եմ աչալրջությունս, մոռանում եմ պետծառայողի ազգանունն ու անունը, հիշում եմ միայն ծառայողական ձևաչափը։ Մի խոսքով զրուցեցի արգո Հենրիկ Նավասարդյանի տեղակալի հետ։ Տեղակալ Z-ը ընդունեց փաստը յուր ողջ լրջությամբ, խոստովանեց, որ արգելապատնեշները ժամանակին տեղակայվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան թախանձագին խնդրանքով, վստահեցրեց, որ հանձնաժողով է ստեղծվել, որը նշյալ խնդիրը քննարկում է։ Քննարկում է արդեն երկու ամիս։ Այո՜, չինական մեկ խնդրանքով խախտվում է երևանաբնակներիս խաղաղ երթևեկը, մեր պնդումներին և ահազանգին ի պատասխան` հանձնաժողով է ստեղծվում։ Հասկանալի է` գլուխներս յուղելու, այսինքն` հարցը խցկելու փակուղի։ Իսկ գուցե Դո՞ւք, հարգարժան քաղաքապետ, Ձեր հեղինակավոր միջամտությամբ կարգավորեք խնդիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ