Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Միայն թե լավ վճարեն

Միայն թե լավ վճարեն
03.06.2014 | 11:37

Վերջին շրջանում զգալիորեն մեծացել է Ռուսաստանից Հայաստան «դեպորտ» արված քաղաքացիների թիվը: Անգամ այն հայերը, որոնք տասը և ավելի տարիներ ապրել ու աշխատել են Մոսկվայում, հիմա Հայաստան են «ուղարկվել»: Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների առնչությամբ օրենքի խստացումը պատճառ դարձավ այսօրինակ վիճակին, ինչից «հնարամիտ» հայերը փորձում են ելք գտնել:
Մինչ երկու երկրների որոշ պաշտոնյաներ փորձում են իրավիճակը շտկել, հայերի հանդեպ որոշակի մեղմ քաղաքականություն վարել, շարքային քաղաքացիները չեն սպասում նրանց, սեփական ուժերով են փորձում իրենց գլխի ճարը տեսնել:
Օրերս «արտաքսված» հայերից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե գումարով հնարավոր է ինչպես մյուս, այնպես էլ այդ հարցին լուծում տալ: Այլ խոսքով, տվյալ հարցով զբաղվող կառույցում կան մարդիկ, ովքեր կկարողանան «դեպորտ» արվածների ցուցակից հեռացնել ցանկացած մարդու անունը: Միայն թե լավ վճարեն ու «գործարքն» էլ գաղտնի պահեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ