Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հայֆիլմը»՝ հուշարձան

«Հայֆիլմը»՝ հուշարձան
16.07.2018 | 13:49

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԸ մշակույթի նախարարությանը դիմել է «Հայֆիլմի» շենքը պետական հուշարձանների ցուցակում ընդգրկելու հորդորով:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայֆիլմի» շենքը գուցե մոդեռնիստական ճարտարապետական գլուխգործոց -կառույց չէ և ոչ մի «իզմ»-ի չի պատկանում, բայց սա այն կառույցն է, որտեղ աղջիկը օգնեց պապիկին մտնել նկարի մեջ և քնել գիշերվա աստղազարդ երկնքի ներքո։ Այս շենքի պատերը տեսել են Մալյանին, Փարաջանովին, Կեսայանցին, Աթոյանցին, Մանարյանին, Յավուրյանին, Մհեր Մկրտչյանին, Ազատ Գասպարյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Ռոբերտ Սահակյանցին, Լաերտ Վաղարշյանին և մյուս մեծերին։ «Հայֆիլմի» շենքում նկարահանվել են ֆիլմեր, որոնցով ճանաչում են Հայաստանը»։


Մեզ հետ զրույցում Հայկ Բաբայանն ասաց, որ իրենց առաջարկները, ծրագրերը զգացական դաշտից տեղափոխել են իրավական դաշտ:


Ծրագրերի փաթեթ են ներկայացնելու պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանին: Առաջ են քաշելու ստուդիան վերակենդանացնելու անհնար, բարդ ու ծախսատար թվացող խնդիրների հնարավոր տարբերակները: Առաջիկայում հանդիպում է սպասվում Նարեկ Բաբայանի հետ: Իրենց նամակին արձագանքել և հանդիպում է խոստացել նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:


Նշենք, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը օրերս համալրվել է կարևոր նշանակություն ունեցող կառույցներով: Ցանկի համալրումը շարունակվում է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ