ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Իրական Հայաստա՞ն էիր ուզում, դե ստացի՛ր իրական Հայաստան

Իրական Հայաստա՞ն էիր ուզում, դե ստացի՛ր իրական Հայաստան
12.02.2025 | 13:47

Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։

- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։

- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիակսն կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով, որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով, պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։

- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են, դեմոգրաֆիական ճգնաժամն է։

- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապալված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածքն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։

- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիայի արշավն է։

Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի խնդիրներից, պահեստից հանելով մուրճը, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5622

Մեկնաբանություններ