Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տոնական համերգ՝ շրջանավարտների համար

Տոնական համերգ՝ շրջանավարտների համար
25.05.2012 | 22:25

Այսօր՝ ժամը 18.00-23.00-ը, Ազատության հրապարակում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվելու է տոնական համերգ, որն ավարտվելու է հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումներին Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում հերթափոխով աշխատելու են շտապօգնության և հրշեջ ծառայությունները:
ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից, կանխել ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև: Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 6696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ