Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գրենլանդիայում ջերմաստիճանը հասել է +24,9 աստիճանի

Գրենլանդիայում ջերմաստիճանը հասել է  +24,9 աստիճանի
31.05.2012 | 08:54

Մայիսի 29-ին Գրենլանդիայում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, որի ժամանակ օդի ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի, հասել է +24,9 աստիճանի:
Մասնագետները նշել են, որ աշխարհի խոշորագույն կղզում մայիսին երբեք այդքան շոգ չի եղել: Ինչպես հայտնել է Euromag-ը, գարնան վերջի առավելագույն ջերմաստիճանը Գրենլանդիայում գրանցվել է 1991 թվականի մայիսի 31-ին` +22,4: Նրանք միաժամանակ փաստել են, որ նույնիսկ ամռանը Գրենլանդիայում ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում +20 աստիճանից: Իսկ ձմռան ամիսներին այն, նույնիսկ, կարող է հասնել -50-ի` կղզու տարածքի 80 տոկոսի մինչև 3 կմ հաստությամբ սառույցով ծածկված լինելու պատճառով:
«Տաքացումները, որոնք նկատելի են 20-րդ դարի 30-ական թվականներից, ուղեկցվում են սառցաշերտերի բավական արագ և լայնամասշտաբ հալումով», -նշել են մասնագետները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ