ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.10.2012 | 11:25

Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։ Ճշմարտությո՛ւն ձեռք բեր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։ Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, և թող ուրախանա նա, ով ծնել է քեզ։
Առակներ 23.22-25

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ