ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Այր և կին` մի մարմին»

«Այր և կին` մի մարմին»
24.01.2013 | 12:48

«Այր և կին` մի մարմին»: Սուրբ պսակի ժամանակ քահանան օրհնում է նորապսակներին, որպեսզի միշտ միասին ապրեն ու մեկ մարմին դառնան` իրենց մաքրությամբ, սիրով ու հավատքով, ու ապրեն միասին երկար, շատ երկար տարիներ: Իսկ ամենակարևորը` սիրեն իրար անկեղծ ու անշահախնդիր սիրով: Ներկայացվող պատմությունը դրա վառ վկայությունն է:

ԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՍԵՐԸ

Սովորական հոգսաշատ առավոտ էր։ 8:30-ի սահմաններում 80-ին մոտ մի ծերունի եկել էր հիվանդանոց, որ ձեռքի մատի կարերը հաներ: Ակնհայտ էր` շատ էր շտապում։ Դողդողացող ձայնով ասաց, թե ժամը 9-ին շատ կարևոր գործ ունի:
Խնդրեցի նստել։ Գիտեի, որ բոլոր բժիշկները զբաղված են: Ամեն վայրկյան թախծոտ աչքերով նայում էր վայրկյանասլաքին: Շուտ էր կարերը հանել։ Մյուս բժիշկներից վերցրի համապատասխան դեղանյութերը։ Զրուցում էինք: Հարցրի.
-Երևի մեկ այլ բժշկի մոտ եք նշանակված, դրա համար եք շտապում:
- Ո՛չ, ո՛չ... Պետք է հասցնեմ մեկ այլ հիվանդանոց գնալ, որ կերակրեմ իմ հիվանդ կնոջը:
Ծերունուց իմացա, որ կինը հիշողության կորուստ ունի:
Խոսելու ընթացքում ես մշակեցի նրա ձեռքն ու կրկին վիրակապ դրեցի: Նայեցի ժամացույցին ու հարցրի.
-Կանհանգստանա՞ Ձեր տիկինը, եթե մի փոքր ուշ գնաք:
-Իմ կինն ինձ չի հիշում արդեն հինգ տարուց ավելի:Նա անգամ չգիտի, թե ով եմ ես:
-Եվ Դուք ամեն առավոտ այցելում եք նրան, որքան էլ նա Ձեզ չի՛ հիշում։
Նա ժպտաց ու հայրաբար բռնելով ձեռքս` ասաց.
-Նա չգիտի, թե ով եմ ես, բայց ես գիտեմ, թե ով է նա:
...Ես հազիվ էի զսպում արցունքներս ու փշաքաղվել էի։ Մտածում էի` «Հենց սա է այն սերը, որի մասին ես միշտ երազել եմ»։


Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4906

Մեկնաբանություններ