ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Չի կարելի թքել մի ամբողջ հասարակության վրա՝ բացահայտ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Չի կարելի թքել մի ամբողջ հասարակության վրա՝ բացահայտ
23.07.2013 | 00:45

Քաղաքականության մեջ ազնվության հատկանիշը նույնքան կարևոր է, որքան հաղթելու կամքը կամ անգաղափարական դրույթները: Բայց դա, իհարկե, կայացած պետություններում:
Մեզ մոտ վիճակն իսկապես տանելի չէ՝ նախ և առաջ մարդկային առումով:
Գիտեք, կարելի է վրեժխնդիր լինել հասարակությունից՝ քեզ չվստահելու, քեզ քո մեղքերի համար չներելու, քեզ արհամարհելու, քեզանից հեռանալու ու երես թեքելու համար, բայց, այնուամենայնիվ, չի կարելի թքել մի ամբողջ հասարակության վրա՝ բացահայտ:
Սա տմարդի վարքագիծ է:
Ապացուցեիք, մասնագիտական առումով հիմնավորեիք, որ տրանսպորտի թանկացումն այլընտրանք չունի, ավելին, իրական շուկայական հարաբերություններում նույնիսկ էժան է, որ պետք է լինի ոչ թե 150, այլ 450 դրամ: Բայց ձեռագրի նույնությունը պայմանավորված է հասարակության հետ հաշվի չնստելու, հասարակությանը հաշվետու չլինելու հղփացած զգացողության տրամաբանությամբ:
Դուք վեր եք ամեն տեսակ վերահսկողությունից, դուք խաղի կանոն թելադրող եք, դուք գալարվում եք նյութապաշտության ոլորաններում, փակելով հնարավոր բոլոր տեսակի փոխլրացնող կամուրջները հասարակության հետ:
Գուցե սրտի հովհարանք է, այդուհանդերձ, միակ բանը, որ կկործանի ձեզ, դա կլինի ձեր ագահությունը: Անկշտությունը:

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ