ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Խեցգետինների ծավալները խիստ նվազել են

Խեցգետինների ծավալները խիստ նվազել են
06.09.2013 | 14:31

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ փոխանցմամբ, որսագողության հետևանքով խիստ նվազել է Սևանա լճի խեցգետինների միջին չափը: Հիմնականում որսվում են մանր չափի խեցգետիններ, ինչն էլ մեծ խեցգետինների ծավալների քչացման պատճառ է դառնում: «Այս պահին մեծ չափերի խեցգետիններ կան, սակայն քիչ են: Դա կապված է նրա հետ, որ շատ հաճախ որսում են ոչ արդյունագործական չափի խեցգետիններ»,-ասաց Բ.Գաբրիելյանը:

Նկատվում է նաև կողակ ձկան նվազում: «Այն, կարելի է ասել, արդեն հազվադեպ հանդիպող ձուկ է: Շատերին նույնիսկ անծանոթ է այդ ձկնատեսակը»,-ցավ հայտնեց մասնագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ