Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր ինտելեկտուալ խաղ` «Dasaran.am» կրթական ծրագրից օգտվող աշակերտների համար

Նոր ինտելեկտուալ խաղ` «Dasaran.am» կրթական ծրագրից օգտվող աշակերտների համար
14.10.2013 | 11:54

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղը:

Այս նախաձեռնության հիմքում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ «Dasaran.am»-ին միացած շուրջ 622.000 աշակերտների և ծնողների շրջանում շրջակա միջավայրի և դրան սպառնացող մերօրյա վտանգների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: «Կանաչ աշխարհ» խաղի նպատակն է` գիտելիքների փոխանցման և իրազեկության բարձրացման միջոցով նոր սերնդի մոտ խթանել այնպիսի վարքագծային կանոններ, որոնք կօգնեն էապես նվազեցնել մարդու կողմից բնությանը և էկոլոգիային հասցվող վնասները՝ բարձրացնելով մեր երկրագնդի էկոլոգիական անվտանգությունը:

«Օն-լայն» խաղի արդյունքների հիման վրա «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատակիցները կայցելեն խաղի ամենաակտիվ և ջանասեր մասնակիցների դպրոցները և տեղում անցկացնելով «Կանաչ աշխարհ» խաղի «օֆ-լայն» տարբերակը` հաղթողներին կպարգևատրեն մրցանակներով:

Նախաձեռնությունն ունի մեկ այլ կարևոր բաղադրիչ ևս. «Կանաչ աշխարհ» խաղի էջում անցկացվող մրցույթն աշակերտներին կընձեռի խաղի միջոցով ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ խթանելով դպրոցներում աշակերտական խմբերի ձևավորումը, որոնք կնախագծեն և կիրագործեն իրենց համայնքներում բնապահպանական որևէ խնդրի լուծմանն ուղղված գաղափար:

Բնակավայրերի էկոլոգիական անվտանգությանը նպաստող այդպիսի գաղափարներից կարող են լինել դպրոցի բակում ծառատունկի կամ հասարակական նշանակություն ունեցող որևէ տարածքում մաքրման աշխատանքների կազմակերպումը, և նմանատիպ այլ օգտակար գաղափարներ:

Գործնական միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ու ընթացքը ներկայացնող տեսանյութը և լուսանկարները կտեղադրվեն «Կանաչ աշխարհ» էջի` մրցույթի համար նախատեսված բաժնում: Տեղադրված տեսանյութերի և լուսանկարների բովանդակության գնահատման արդյունքում ի հայտ կբերվեն լավագույն գաղափարը ներկայացրած և այն լավագույնս կյանքի կոչած աշակերտական խմբերը: Ամենաարդյունավետ աշխատանքի համար նախատեսված է մրցանակ՝ համակարգիչ:

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ