Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Կարֆուրին» սպասենք գալիք տարվա երկրորդ կեսին

«Կարֆուրին» սպասենք գալիք տարվա երկրորդ կեսին
12.12.2013 | 17:45

Մամուլի ազգային ակումբում անցած տարին ամփոփող ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև այսօր կա ինտենսիվ համագործակցություն քաղաքական ոլորտում: Նա նշեց, որ Ֆրանսիան նաև արևմտյան թիվ 1 ներդրողն է: Եվրամիությունը, ըստ դեսպանի, հայկական ապրանքների իրացման համար նպաստավոր շուկա է, որը կարող է նոր հեռանկարներ բացել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի համար: Դեսպանի հավաստմամբ՝ գալիք տարվա երկրորդ կեսին Հայաստան մուտք կգործի ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում դեսպանը ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու փաստին, Անրի Ռենոն արձագանքեց. «Շատ դժվար է ընդհանուր հայտարարի գալ օրինապահների և ցուցարարների արտահայտվելու ցանկությունները մեկտեղելու հարցում: Բոլոր երկրներում էլ կա այդ խնդիրը: Ֆրանսիան այդ առումով հասել է առաջընթացի: Իսկ Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ զերծ եմ մնում որևէ մեկնաբանություն անելուց»:
Ինչ վերաբերում է գալիք տարվան, ապա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մաղթեց, որ հնարավորինս շուտ բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ: Նա մաղթեց, որ չորս տարի առաջ Ցյուրիխում կայացած բանակցություններն ավելի տեսանելի և առարկայական դառնան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ