ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Խաչիկ ՄԱՆԱՍԵԼՅԱՆ. ՀՀ կարկատած ու կարկատվող Սահմանադրության թշվառ վիճակը

Խաչիկ ՄԱՆԱՍԵԼՅԱՆ. ՀՀ կարկատած ու կարկատվող Սահմանադրության թշվառ վիճակը
15.04.2014 | 12:23

Փաստորեն ժողովրդավարությունն ու Սահմանադրությունը անհամատեղելի բաներ են: 3-րդ հանրապետության իշխանավորները ՀՀ ժողովրդավարական սահմանադրությունն այնքան են խախտել ու հարմարացրել իրենց շահերին, որ էլ սաղ տեղ չի մնացել:
Նախանձել կարելի է Մալայզիա երկրին ու նրա երջանիկ ժողովրդին. 50-ականներին ազատվելով Անգլիայի լծից` այդ երկիրն իր միապետական սահմանադրությամբ անշեղորեն բարգավաճել է և հաջողությամբ շարունակում է բարգավաճել:
Աչքով չտանք, երանի իրենց:

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ