Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊՀ-ն և Յագելոնյան համալսարանը կհամագործակցեն

ԵՊՀ-ն և Յագելոնյան համալսարանը կհամագործակցեն
17.04.2014 | 15:19

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Կրակովի Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական գիտությունների ֆակուլտետների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
2013թ. նոյեմբերի 18-ին Կրակովի (Լեհաստան) Յագելոնյան համալսարանի հնագույն մասնաշենքում (Collegium Maius) կայացավ «Արևելյան գործընկերություն. նպատակները-պրակտիկան-մարտահրավերները» խորագրով գիտաժողովը: Հայաստանը ներկայացնում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղ. գիտ. դոկտոր Ալեքսանդր Մարգարովը և դոցենտ, քաղ. գիտ. թեկնածու Նարեկ Գալստյանը:
Գործուղման շրջանակներում ԵՊՀ ներկայացուցիչները նաև հանդիպումներ ունեցան Յագելոնյան համալսարանի գործընկերների հետ՝ նրանց հետ ձեռք բերելով մի շարք պայմանավորվածություններ:
Միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Պ. Բայորի հետ քննարկվեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցության, ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի միջև փոխանակության իրականացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի և ՅՀ տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտի, ինչպես նաև «Միջազգային հարաբերություններ և տարածաշրջանային ուսումնասիրություններ» կրթական ծրագրի միջև համագործակցության մեխանիզմներ գտնելու վերաբերյալ: Յագելոնյան համալսարանում հրատարակվող «ԱՐԵՆԱ» ուսանողական գիտական ամսագրում հոդվածներ կկարողանան հրատարակել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում 2014 թ. ապրիլին պայմանագիր կնքվեց Կրակովի Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական գիտությունների և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների միջև:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ