Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մնացել են նույն դիրքորոշմանը

Մնացել են նույն դիրքորոշմանը
27.10.2014 | 17:43

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ ոչիշխանական ուժերի պնդման, հաջորդելու են այլ հանրահավաքներ ևս: Ոչիշխանական ուժերի ղեկավարները հավաստում են, որ դրանք կարող են հանգեցնել իշխանափոխության:
Ո՞րն է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի դիրքորոշումն այս հարցում: Պատրա՞ստ են նրանք միանալու Ազատության հրապարակում ոչիշխանական ուժերի հրավիրած հանրահավաքներին դրանց՝ շարունակական լինելու դեպքում:
«Մեր դիրքորոշումը վերջին հանրահավաքից հետո մնում է նույնը, այսինքն` այն, ինչ ասել ենք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետևած հայտարարության և ասուլիսի միջոցով»,- irates.am-ի հարցին այսպես արձագանքեց արևելագետ-կոնֆլիկտաբան, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 31080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ