ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Իսլանդիայում կրթությունը նշանակում է մարդ դառնալ»

«Իսլանդիայում կրթությունը նշանակում է մարդ դառնալ»
14.05.2015 | 17:13

«Միակ բանը, որ անկողոպտելի է՝ գիտելիքն է և մշակութային ժառանգությունը,- Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովում ու Բոլոնիայի գործընթացի չորրորդ քաղաքական ֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը:- Հայ ժողովուրդն առանձնակի ակնածանք ունի կրթության նկատմամբ: Անգամ Հայոց ցեղասպանության ծանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել»:

ՀՀ նախագահը նշեց, որ 2015-ը հայ ժողովրդի համար յուրահատուկ տարի է, քանի որ ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը:
«Ի հեճուկս քննադատությունների՝ ակնհայտ է, որ Բոլոնյան գործընթացն առաջընթաց է գրանցել,- ասաց Լատվիայի Հանրապետության ԿԳ նախարար ՄԱՐԻՏԵ ՍԵՅԼԵՆ:- Որակավորումների ճանաչումը դարձել է ավելի թափանցիկ, ուսանողները միջազգային առումով ավելի մրցունակ են: Մենք այսօր խոսում ենք ստեղծարար բարձրագույն կրթության մասին»:
Իսլանդիայի ԿԳ նախարար ԻԼՈՒԳԻ ԳՈՒՆԱՐՍՈՆԸ նկատեց, որ Եվրոպան բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն է:
ՈՒշագրավ է, որ Իսլանդիայում կրթությունը նշանակում է մարդ դառնալ: «Սա յուրաքանչյուրիս հնարավորությունն է մեր մեջ ճանաչելու մեր նմանին»,- ընդգծեց Գունարսոնը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ երևանյան համաժողովը պատմական կլինի որպես փաստ: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ