Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ինտեր ՌԱՕ»-ն որոնում է հայ, որ կգնի ՀԷՑ-երը

«Ինտեր ՌԱՕ»-ն որոնում է հայ, որ կգնի ՀԷՑ-երը
29.06.2015 | 12:10

«Ինտեր ՌԱՕ» ռուսական էներգետիկ ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանի էլեկտրական ցանցերը վաճառելու համար, գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրին: Այդ նպատակով բանակցություններ են տեղի ունեցել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: «Կոմերսանտի» աղբյուրը հաստատել է նաև հայկական ծագում ունեցող մեկ այլ ռուսաստանցի գործարարի հետ բանակցությունների փաստը: Կայքը գրում է, որ ՀԷՑ-ը վաճառելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ընկերությունը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ վնասները չփակվեն բյուջեի հաշվին:
«Կոմերսանտը» նշում է, որ ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը: ՀԷՑ-երը 2014 թ. 157,3 միլիարդ դրամի շահույթ են ունեցել, իսկ վնասները կազմել են 10,7 միլիարդ դրամ:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ