ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նախագահը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը

Նախագահը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը
19.09.2015 | 12:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:

Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների և կազմակերպությունների) և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ (մասնակից երկրները` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան), ինչպես նաև նպաստում է հաջող մարքեթինգի իրականացմանը, օգնում է մասնագետներին և գործարարներին` ծանոթանալու արդյունաբերական արտադրության ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ