ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայաստանի կրթական բարեփոխումների գնահատականը՝ ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի

Հայաստանի կրթական բարեփոխումների գնահատականը՝ ըստ Գլոբալ մրցունակության ինդեքսի
02.10.2015 | 16:30

Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար իր ազդեցությունն ունի նաև կրթության ոլորտը: Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ոլորտը ներկայացված է 4 ենթաինդեքսով. «Առողջապահություն և տարրական կրթություն» բաժնում ՝տարրական կրթություն, «Բարձրագույն կրթություն և վերապատրաստումներ» բաժնում՝ կրթության քանակական ցուցանիշ, որակ և վերապատրաստում աշխատատեղերում:

Նշված բոլոր ենթաինդեքսներով նախորդ տարվա համեմատ գրանցվել է առաջընթաց, համապատասխանաբար՝ 1, 3, 4 և 9 կետերով: Տարրական կրթության որակի ենթաինդեքսը աճել է 7 ռանգային կետով:Կրթության քանակական ցուցանիշներում հաշվի են առնվում միջնակարգ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համախառն ընդգրկվածության ցուցանիշները: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ և 59-րդ տեղերը, ինչը կրթության ոլորտի լավագույն ցուցանիշներից են:
Բարձրագույն կրթության որակի գնահատականով մենք առաջ ենք գնացել 2 դիրքով, իսկ մաթեմատիկայի և բանգիտական կրթության որակի աճով՝ 22 դիրքով:
Վերջին՝ «Վերապատրաստումը աշխատատեղերում» ենթաինդեքսն արտացոլում է վերապատրաստման հնարավորությունները և կազմակերպությունների՝ անձնակազմի վերապատրաստման մակարդակը: Երկու ցուցանիշներով էլ գրանցվել է առաջընթաց՝ 16 և 2 կետերով:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ