Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Ապրիլյան չորսօրյա պատերազմը, յուրահատուկ կատալիզատոր լինելով հայաստանյան ներքաղաքական, արտաքին քաղաքական և հասարակական գործընթացների համար, բավականին լուրջ խթան հանդիսացավ երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ նոր թափով քննարկումներ ծավալելու համար:
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ողբերգականությունն ու Հայաստանում որոշակի ուժերի սանձազերծած «հակալավրովյան» կամպանիան տարածաշրջանի հանրությունից ժամանակավորապես վանեցին անդրկովկասյան արտաքին քաղաքականության մի կարևորագույն բաղկացուցիչ:
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է՝ հարց ու պատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում պահանջվում է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն այն է, որ ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտրվի, ապրիլի 27-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Washington Post-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը օրեր առաջ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանից, իր հոդվածում նա անդրադարձել է Ղարաբաղ այցելությանը, պաշտոնյաների հետ վարած հարցազրույցներին եւ Ղարաբաղից ստացած տպավորություններին։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...