«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Մինսկի խմբի համանախագահ պետությունները վերահաստատում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»

«Մինսկի խմբի համանախագահ պետությունները վերահաստատում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»
08.05.2016 | 02:26

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ընդունում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Վերջին երկու օրերին միջնորդ երկրներն իրենց արտաքին գերատեսչությունների մակարդակով շատ կարևոր հայտարարություններ հնչեցրին՝ նշելով, որ Արցախի կարգավիճակը պիտի որոշվի գործընթացի արդյունքում: Հստակ է, որ միջնորդ պետություններն արձանագրում են, որ Արցախի կարգավիճակն անկյունաքարային է, այսինքն՝ բանակցությունների կարևորագույն հարցը Ղարաբաղի կարգավիճակն է: Մատնանշում են նաև, որ կարգավորման եղանակը Արցախի ժողովրդի կամարտահայտությունն է, այսինքն՝ ՄԽ համանախագահ պետություններն ընդունում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիությունը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:


Հայտարարություններով հանդես են եկել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման կարևորության համատեքստում նա կիրառեց «կամարտահայտության հիման վրա» եզրույթը: «Այս հայտարարությունները նաև ցույց տվեցին, որ համանախագահ պետությունների երեք նախագահների հինգ հայտարարություններն ուժի մեջ են: Այն միտքը, որը քանի օր է` տարածում է Ադրբեջանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, որ Արցախը չի կարող լինել անկախ, զրոյացան այս հայտարարություններից հետո: Երեք համանախագահ երկրներն էլ չեն կիսում Ադրբեջանի մոտեցումը, կիսում են մեր, Արցախի դիրքորոշումը, որ խնդրի հիմքը Արցախի ժողովրդի կամարտահայտությունն է»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ