ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.02.2017 | 00:01

Արդարև, նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների, թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և` մյուսի մահը, և բոլորի մեջ նույն շունչը կա. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ո՛չ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։ Ամեն բան մի տեղ է գնում, ամեն ինչ հողից է եղել, և ամեն ինչ հող է դառնում։ Եվ ո՞վ գիտե, թե մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչը իջնում է ցած` հողի մեջ։


Ժողովող 3. 19-21

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ